• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նիկոլաուսը՝ Եվրոպայում

Գերմաներենից թարգմանեց Ժաննա Հարությունյանը
11-5 դասարան

Դեկտեմբերի 6-ին երեխաները իրենց կոշիկները դնում են դռան առջև՝ հույս ունենալով, որ հաջորդ օրը Նիկոլաուսը դրանց մեջ նվերներ՝ շոկոլադ, խնձոր, նարինջ, ընկույզ, կոնֆետներ թողած կլինի:

Ո՞վ է Նիկոլաուսը: 4 րդ դարում Փոքր Ասիայում այդ անունով մի մարդ էր ապրում: Նա եպիսկոպոս էր և բարեգործություն էր անում: Նա օգնում էր մարդկանց և հատկապես երեխաներին: Մարդիկ երկրպագում էին նրան: Նրա արարքների մասին պատմում էին եկեղեցում: Գերմանիայում նույնպես կարելի էր լսել Նիկոլաուսի մասին: Նա շուտով հանրահայտ դարձավ: Հատկապես Գերմանիայի մարզերում նրա հետ կապված սովորույթներ ձևավորվեցին: Ամենուրեք Նիկոլաուսի օրը տոնում են Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 6 ին: Նիկոլաուսը հայտնվում է եպիսկոպոսի մի հագուստով: Այն սովորաբար կարմիր վերնազգեստ է: Նա միշտ նաև երկար սպիտակ մորուք ունի:Ավստրիայում և Բավարիայում (մարզ Գերմանիայում) նրան ուղեկցում է իր ծառան, ով իր ուսերին նվերներով լի մի պարկ է կրում: Նիկոլաուսը թակում է դուռը: Երեխաները կամ երգում են, կամ արտասանում: Հետո Նիկոլաուսը բացում է մի մեծ գիրք: Նա գովում և խրատում է երեխաներին: Չար երեխաները ստանում են մի ճիպոտ, լավ երեխաները՝ քաղցրավենիք: Այսօր, սակայն, հազվադեպ են ճիպոտներ լինում: Ընտանիքներում Նիկոլաուսը սովորաբար ազգականներից մեկն է լինում:

Ղեկավար՝ Նաիրա Սարգսյան
Խմբագրեց Հ.Ղազարյան