• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր տրամադրություն «Նորարար ուսուցիչներ» ֆորումում

Չնայած այսօր հինգշաբթի է, սովորական աշխատանքային օր, սակայն գտնվում ենք ոչ թե կրթահամալիրում, այլ  «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:

Այստեղ,Մայքրոսոֆթի «Նորարար ուսուցիչներ»  հայաստանյան երկրորդ ֆորումի շրջանակում, ներկայացնում ենք մեր նորարար դպրոցը` իր  նորարար ուսուցիչներով ու սովորողներով:  

Չնայած կրթահամալիրում չենք` ներկայացնում ենք էլեկտրոնային գրատախտակով, էլեկտրոնային գրիչներով ու նոթբուքներով բաց դաս: Պատրաստվում ենք ու փորձում լավ ներկայացնել կրթահամալիրը: Դեռ ամեն ինչ նոր է սկսվել. աշխատում ենք ու ներկայացնում մեր աշխատանքները: Այնպիսին ենք, ինչպիսին  կրթահամալիրում ենք`ազատ, զբաղված ու ակտիվ:

Մանե Գևորգյան