• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի խոսքով. ուռա~

Նոր դպրոց, Նելլի Թովմասյանի 3-րդ դաս.

Այ օ~ր: Իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր: Մենք ունենք էլեկտրոնային գրատախտակ: Մարկոս

Ես երազում էի, որ էլեկտրոնային գրատախտակ ունենանք և ունեցանք: Ես շատ-շատ ուրախ եմ: Վարդան

Մենք ուրախ ենք, որովհետև էլ մարկերով չենք գրի, մատով կգրենք: Տաթևիկ

Բոլորս ուրախությունից թռվռում էինք: Մարիամ

Մենք ուրախացանք, փաթաթվեցինք իրար, իսկ մեր դասարանի Ժորան ուրախությունից պարում էր դասարանի մեջտեղում:Վեներա

Էլեկտրոնային գրատախտակը շատ լավ բան է: Դրա վրա և’ մատով են գրում, և’ գրիչով: Ես ցանկանում եմ, որ բոլոր դասարանները դրանից ունենան: Սամվել

Մենք շատ ուրախացանք, աշխարհով միլիոն եղանք: Մի խոսքով. ուռա~: Գևորգ