• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք արդեն վերադարձել ենք…

 Էլեն Ավանեսյան, 8.1 դասարան

Այսօր առավոտյան մենք հավաքվեցինք և ճանապարհ ընկանք դեպի Օշական: Նախ և առաջ գնացինք Աշտարակ: Այնքան հետաքրքիր էր անցնում ժամանակը, որ մենք «ալարում» էինք կայքին նյութ գրել: Այնտեղ Արման սարկավագը մեզ պատմեց Մեսրոպ Մաշտոցի մասին:

Այնտեղ մի քիչ ցուրտ էր, բայց դա մեզ չէր խանգարում ուսումնասիրել և իմանալ ավելին եկեղեցիների մասին: Դրանից հետո մենք գնացինք ժայռափոր Սուրբ Սարգիս մատուռ: Այնտեղ հասնելը շատ դժվար էր, բայց մենք նաև այդ խոչնդոտը հաղթահարեցինք: Որոշ ժամանակ այնտեղ հանգստանալուց և նկարվելուց հետո մենք շարժվեցնք դեպի Երևան: Ճանապարհին բոլորս շատ լուրջ և հոգնած էինք: Մենք շատ շնորհակալ ենք մեր տիարին, որ մեզ հնարավորություն ընձեռեց գնալ Օշական: Սա մեր առաջին ուխտագնացությունն էր, բայց հուսով ենք,ոչ վերջինը:

Ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան