• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասը վարում էր հոգևորականը

Էլեն Պարսամյան
10-4 դասարան

Այսօր մեզ հյուր եկավ Արման սարկավագը: Խորհրդավոր կերպով մտավ ներս, բարևեց և սկսեց մի փոքր պատմել իր մասին: «Ես Արման Սարկավագն եմ, ծառայում եմ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Արագածոտնի թեմի ղեկավարիչն եմ, բայց մինչև «Մխիթար Սեբաստացի» գալս, ես դասավանդել եմ Երևանի Մեսրոպ Մաշտոցի վարժարանում, որը գտնվում է կայարանում: 5 տարի այնտեղ եմ դասավանդել մինչև 11-րդ դասարանցի երեխաներին: Դասավանդել եմ Հայ եկեղեցու պատմություն…»
Հետո մեզ հարց տվեց.
- Ի՞նչ է նշանակում քրիստոնեություն, ի՞նչ է նշանակում մկրտություն, և ի՞նչ է նշանակում կնունք:
Սարկավագը բացատրեց այդ բոլոր բառերի իմաստները: Ապա պատմեց հայ եկեղեցու 7 խորհուրդների մասին և մեզ հրավիրեց Օշական:
Շատ հետաքրքիր ու բովանդակալից դաս էր: