• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Թե ծնողները և թե երեխաները կաշկանդվում են  սեքսի մասին խոսելիս: Այնուամենայնիվ, ծնողները պետք է խոսեն իրենց երեխաների հետ սեքսի մասին և  բացատրեն նրանց սեռական հարաբերությունների շատ կարևոր նրբություններ:  Դա կօգնի երեխաներին խուսափել սեռական կյանքի հետ կապված մի շարք խնդիրներից:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ  դեռահասների մեծ մասը  ցանկանում է խոսել սեքսի մասին ծնողների հետ, քանի որ վերջիններիս տեղեկատվության և խորհրդի կարիքն ունեն:

Շատ հաճախ ծնողները սեռական հարաբերությունների մասին խոսում են երեխաների հետ  անուղղակի կերպով, մինչդեռ երեխաները զգում են պարզ խոսակցությունների մեծ կարիք: 
Իսկապես, շատ դժվար է խոսել սեքսի մասին երեխաների հետ,  սակայն դա շատ կարևոր ու անհրաժեշտ նախապայման է, քանի որ ծնողների և երեխաների միջև ընկերական զրույցները և ջերմ հարաբերություններն օգնում են վերջիններիս առավել հաջողակ լինել կյանքում:  Եվ ինչքան վաղ են քննարկվում սեռական կյանքի հարցերը, այնքան հեշտ են երեխաները շրջանցում կյանքի խնդիրները:  
Անխուսափելի խոսակցությունից առաջ լարվածությունը թոթափելու համար փորձագետները ծնողներին խորհուրդ են տալիս  խոսակցությունը  դիտարկել որպես սովորական և պարզ զրույց, այլ ոչ թե "աշխատել արագ խոսել, վերջացնել և հնարավորինս շուտ մոռանալ այդ տհաճ խոսակցությունը":

Խոսեք սեքսի մասին աստիճանաբար' հաշվի առնելով երեխայի տարիքը: Զարգացրեք թեմաները նրանց մեծանալուն զուգահեռ:  Բացի այդ, խոսեք այն ամենի մասին, ինչ խնդրում են երեխաները:

Ծնողները պետք է բաց չթողնեն հարմար առիթը և խոսակցություն սկսեն հեռուստատեսային շոուներ դիտելիս, ընտանիքում հղի կնոջ առկայության պարագայում, դպրոցում ընթացող սեռական դասերին զուգահեռ, ինչպես նաև բժշկի այցելելիս:

 

Լրաքաղը` Աննա Մանուկյանի