• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հենց այսպես էլ ապրում ենք...

Էրիկ Սահակյան

Գեղարվեստի դպրոց-պարտեզի լրագրող

ՏՀՏ 3-րդ միջազգային ստուգատեսը մեր կրթահամալիրում սկսված է:

Առավոտից բոլորս մի քիչ լարված ենք ու մի տեսակ հանդիսավոր. չէ որ ստուգատեսը խաղ ու պար չէ, և ամեն ինչ պետք է շատ կազմակերպված ու սահուն լինի: Չնայած մենք այս ստուգատեսին նախապատրաստվում ենք դեռ դեկտեմբերի ձմեռային ճամբարից: Փոքրից մեծ ցանկանում են ցույց տալ, թե ինչքան վարժ են տիրապետում թվային միջոցներին: Բոլորը պատրաստել են տարբեր տեսակի ֆիլմեր, պրեզենտացիաներ:

Առավոտից մենք շրջեցինք Գեղարվեստի դպրոցի տարբեր դասարաններով եւ տեսանք, թե տարբեր տարիքի սովորողները ինչքան լավ են տիրապետում ՏՀՏ միջոցներին: Էլեկտրոնային գրատախտակը ուղղակի դարձել է մի գործիք, որը մեր սովորողները շատ ճկուն են օգտագործում: Ընկեր Արմինեի 3-րդ դասարանցիները տարբեր հետաքրքիր հանձնարարություններ էին կատարում, ընկեր Լուսինեի 1-ին դասարանցիները տառեր և թվեր էին սովորում: Նրանք թվերով և տառերով ուրախ խնդիրներ էին լուծում. ճուտիկներով խնդիրնը բոլորին շատ էր դուր եկել: 6-րդ դասարանցիները դիտում էին սովորողների ֆիլմերը, քննարկում էին դրանք, իսկ ընկեր Հայարփիի 4-րդ դասարանցիները հետաքրքրաշարժ մաթեմատիկական խնդիրներ էին լուծում էլեկտրոնային գրատախտակով:

Այո, հենց այսպես էլ ապրում ենք...

Ղեկավար՝ Լուսինե Մանուկյան