• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը մասնակցում է ստուգատեսին

Կրթահամալիրի ամենազբաղված ու եռանդուն անկյունը` գրադարանը, շատ ակտիվ մասնակցում է Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ միջազգային 3-րդ ստուգատեսին: Մինչ ստուգատեսի պաշտոնական բացումը կրթահամալիրի հյուրերն այցելեցին գրադարան: Գրադարանի ղեկավար տիկին Մարին ծանոթացրեց հին և նոր կայքերին, բացատրեց նոր կայք ստեղծելու անհրաժեշտությունը: Սարգիս Մարկոսյանը հանգամանորեն ներկայացրեց կայքի կառուցվածքը: Այնուհետև իր աշխատանքները ցուցադրեց Սողոմոնյան Շուշանը: Ժամը 15:00-ի համար Լիանա Առաքելյանը պատրաստել էր ֆիլմ մեդիահրատարակչության աշխատանքի, կայքի տեղադրման, սպասարկման աշխատանքների և աշխատողների մասին: Հյուրերը հիացած էին գրադարանի աշխատանքի կազմակերպման մեթոդով և սովորողներին աշխատանքի մեջ ընդգրկելու ձևով:

Զարուհի Առաքելյան