• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային ճամբարը Գեղարվեստի ավագ դպրոցում

Մանվելյան Հասմիկ, Մնացականյան Համեստ, Հայրումյան Քրիստինե, 11-2 դասարան
Ղեկավար` Լիլիթ Թադևոսյան

Դեկտեմերի 15-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում սկսվել են ձմեռային ճամբարի աշխատանքները: Ճամբարային աշխատանքներին զուգահեռ կրթահամալիրում ընթանում են նաև Ամանորի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցում են նաև Գեղարվեստի ավագ դպրոցի թատերական խորացված ուսուցման աշակերտները, ովքեր մեզ մեծ հաճույքով պատմեցին, թե ինչպես են իրենց դպրոցում պատրաստվում Ամանորին:

«Գեղարվեստի ավագ դպրոցում կազմակերպում ենք հետաքրքիր միջոցառումներ, որոնցից մեկը նվիրված է Լեոնիդ Ենգիբարյանին: Իսկ այսօր մենք եկել ենք Մայր դպրոց` փոքր դահլիճը զարդարելու համար: Զարդարելու համար օգտագործելու ենք մեր պատրաստած գեղեցիկ խաղալիքները, շղթաները և դիմակները»,- ասաց Անի Թադևոսյանը:

Գեղարվեստի թատերական ավագ դպրոցի մի քանի աշակերտներ, որոնք ևս ներկա էին մեր զրույցին, մեզ տեղեկացրեցին, որ իրենք դեկտեմբերի 24-ին պատրաստվում են նաև դիմակահանդեսի:

Հարցազրույցից հետո մենք այդ դիմակահանդեսին մասնակցելու հրավեր ստացանք, որին սիրով կմասնակցենք: