• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային ճամբարի առաջին օրը Ավագ դպրոցում

Էլեն Պարսամյան,Լուսինե Իսրայելյան, 10-4 դասարան
Ղեկավար` Լիլիթ Թադևոսյան

Այսօր մեզ համար տոն է: Սկսվել է ձմեռային ճամբարը: Մեր գործունեության բացումը սկսեցինք թատերական խումբ այցելելով:  Խմբի ղեկավարն էր ընկեր Արմինեն:

Երեխաները հավաքվել էին 10-3 դասարանում: Այնտեղ տոնական տրամադրություն էր տիրում և երեխաները շատ ոգևորված էին:

Քանի որ մեր ժամանակը սուղ էր, մենք երկար չկարողացանք մնալ այնտեղ, բայց նշենք, որ ընկեր Արմինեն հարցազրույցում ասաց, որ սա իրենց առաջին հանդիպումն է, և նրանք առայժմ իրենց գործունեության մասին շատ տեղեկություն չեն կարող տալ, սակայն խոստացան, որ սպասենք նորանոր անակնկալների: Այդ անակնկալների մասին նրանք անպայման մեզ կտեղեկացնեն: