• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համակարգի՞չ, թե՞ գիրք

Արաքս Զուլալյան
10-4 դասարն

Բոլոր ժամանակներում էլ մարդու ամենագլխավոր նպատակն է եղել ստանալ գիտելիք: Գիտելիք ստանալու աղբյուրը մարդու համար եղել է գիրքը: Բայց ներկայումս տեխնոլոգիան այնքան է զարգացել, որ գիրքը այդքան էլ պահանջ չունի: Ես գտնում եմ, որ տեխնոլոգիաների զարգացումը ունի և´ դրական, և´ բացասական կողմեր: Օրինակ` համակարգչի և համացանցի միջոցով կարող ենք իմանալ շատ տեղեկություններ: Ինչպես նաև հաղորդակցվել ու շփվել բարեկամների, ընկերների հետ: Դա շատ լավ է, բայց դրա պատճառով գիրքը դուրս է եկել մեր առօրյայից: Գիրք կարդալիս ստանում  ես յուրահատուկ հաճույք, որը չի պարգևի համակարգիչը: Այսինքն` համակարգչից օգտվում են անհրաժեշտության համար, իսկ գիրք կարդում են հաճույք ստանալու համար:

Ղեկավար՝  Հ.Ղազարյան