• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձնառատ Ամանոր

Հիմնական դպրոց, 7-րդ դասարան
Սահակյան Գոհար

Ես Ամանորն ու ձմեռային արձակուրդն անցկացրել եմ Քուչակ գյուղում`պապիկիս տանը: Անտեղ շատ-շատ լավ էր, որովհետև առատ ձյուն կար: Նոր տարվա գիշերը`ուղիղ ժամը 12-ին, մենք դուրս եկանք բակ, ձնագնդիկ խաղացինք, ձնեմարդ պատրաստեցինք ու հրավառություն արեցինք: Հետո եկանք տուն, բաժակները լցրինք, շնորհավորեցինք Ամանորը, երգեցինք, պարեցինք, ուրախացանք: Այցելեցինք նաև մեր բարեկամներին: Գյուղում օրերը շատ հաճելի և ուրախ էին անցնում, բայց ես ու քույրիկս շատ էինք կարոտել դպրոցը:

Ցավոք, պապիկիս տանը համակարգիչ ու համացանց չկար, և մենք անհամբեր սպասում էինք, թե երբ ենք գալու դպրոց ու մեր տպավորություններով կիսվելու  ընկերների հետ: