• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծագող Արեգը

Արձագանքելով “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում իմ անձի հանդեպ առաջացած մեծ հետաքրքրությանը` որոշեցի պատմել իմ մասին, լուսավորելով կրթահամալիրի առանց այդ էլ լուսավորված ժողովրդին: Ես Արեգն եմ, ծնվել եմ երկար ու ձիգ 8 ու կես ամիս առաջ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ ու կիսում ձեր բուռն ցնծությունը: Էն որ, Ես իմ հոր որդին եմ, էդ արդեն պարզ էր ծնվածս օրվանից, երբ սկսեցի մատներս պահել ռուսը կասեր Металическая коза դիրքով, մազերս բնությունից աճում են ա-լյա “փանք ռոք”, իսկ պապայի գռոուլինգից (էդ շատ վախենալու երգելաձև ա) Ես բերանս եմ բացում մինչև ականջներս ու հրճվում:
Այ, իսկ որ Ես ի ծնե կրթահամալիրի սան եմ (բազում շնորհներից ևս մեկը) հայտնաբերել եմ բոլորովին վերջերս: Դատեք ինքներդ:
Իմ ընտանիքի գերակշռող մեծամասնությունը կրթահամալիրական է:
Հիմակվանից խաղալիքներից ավելի ինձ հետաքրքրում են համակարգիչն ու այլ տեխնիկական ու թվային միջոցները: Ասում են` դրանք նաև ուսուցման միջոցներ են:
Հասցրել եմ մասնակցել կրթահամալիրի առավոտյան ծեսին:
Իմ կարծիքն եմ գրել Հայաստանի ամենառեյտինգային (Միակ լավ բանը Հայաստանում, որ ռեյտինգ ունի) կայքում:
Եվ վերջապես` ձմեռ պապիի փոխարեն ինձ հյուր էր եկել Տիար Բլեյանը, Տիար Գևորգի և արդեն իմ ժամանակակից Գրիգոր Խաչատրյանի հետ: (Ձմեռ պապին չգիտեմ, բայց նրանք, կարող եմ հավաստել, հաստատ իրական են ու գոյություն ունեն):
Դատեցիք, համոզվեցիք: Սպասեք նոր թողարկումներիս:
 

PaganisTik