• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ հունվարյան արձակուրդը

Իմ ձմեռային արձակուրդը

Մարիա Բաբայան, 6-1 դասարան

Ամեն տարի մեծ անհամբերությամբ եմ սպասում  Նոր տարուն, քանի որ դա իմ ամենասիրելի տոնն է: Այս տարի մի քիչ տխուր էի, քանի որ ձյուն չկար, և ձմռան շունչը կարծես պակասում էր լիարժեք ուրախությանս համար: Սակայն հունվարի 1-ին` առավոտյան, երբ արթնացա, ուրախությունս անսահման էր: Ձյուն էր եկել: Չնայած նրան, որ ձյուն էր եկել, ես չկարողացա բակում խաղալ, քանի որ հիվանդ էի. չեմ տխրում` ձմեռը դեռ առջևում է: Ես շատ լավ անցկացրեցի Նոր տարին: Ձմեռ պապիկը նվիրեց ինձ բիլիարդ:

Արձակուրդի ընթացքում հասցրեցի կարդալ Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները» վիպակը: Ինձ շատ դուր եկավ և խորուրդ կտամ, որ բոլորը կարդան այդ գիրքը: Շատ լարված էի կարդում, որովհետև սպասում էի, թե քարանձավից երբ է դուրս գալու գրքի հերոսը` Վանիկը:

Հունվարյան ստուգատեսի համար տիկին Ստելլայի խորհրդով պատրաստել եմ Արտաշեսյան արքայատոհմից Արտաշես Ա-ի մասին ուսումնական նյութ` Movie Maker ծրագրով: Արդեն պատրաստ է նյութը, մնում է` ձայնագրվեմ:

Հետո ես գնացի Եղեգնաձոր` իմ մեծ պապիկի տուն: Այնտեղ իսկական ձմեռ էր. այնքան շատ ձյուն կար, ամենուրեք սպիտակ էր:

Բոլորդ էլ իմացաք, որ Նոր տարին ինձ համար շատ հետաքրքիր է անցել: