• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողերի մարզաառողջարարական ստուգատեսի ծրագիր

Ծրագրի ընդհանուր խորհրդատու` Արմեն Հակոբյան

Խորհրդատուներ ըստ ստորաբաժինների

Նոր դպրոց -պարտեզ, Արհեստագործական դպրոց՝ Ռոզա Գսպոյան
Բ-4թ. դպրոց-պարտեզ, Գեղարվեստի դպրոց՝ Սուսաննա Տեր-Թադևոսյան
«Մայքլ Գանյան» հանրակրթական դպրոց՝ Սամվել Սահակյան
Միջին դպրոց, Ավագ դպրոց-վարժարան` Նառա Հարությունյան, Սյուզի Մարգարյան

Մարզաառողջարարական միջոցառումների պատասխանատուներ

Նոր դպրոց-պարտեզ, Բ-4թ.դպրոց-պարտեզ, Գեղարվեստի դպրոց-պարտեզ, Արհեստագործական դպրոց, «Մայքլ Գանյան» հանրակրթական դպրոց` բոլոր դասարաների և նախակրթարանների դասվարներ և դաստիարակեր

Մայր դպրոց` 7-ից 11-րդ դաս.-ների դասղեկներ և 10-րդ դաս.-ի սովորողներ
Աշոտ Սուքիասյան, Լիլիթ Սարգսյան

Միջոցառումների ցանկ

1. Շեյփինգ դասարաններում (մարզական և պարային ազատ վարժություններ)

Հունվարի 10-ից 18-ը բոլոր դասարաններում յուրաքանչյուր դասամիջոցին` երրորդ դասից հետո 2-3 րոպե տևողությամբ անկացնել «զվարճալի շեյփինգ»:

Ֆիզկուլտ-րոպեներն անց են կացնում յուրաքանչյուր դասարանի առավել ակտիվ սովորողերը:

Կարգապահական հսկողությունը իրականացնում է տվյալ դասի ուսուցիչը:

Սովորողները «զվարճալի շեյփինգ» միջոցառման վերաբերյալ ահրաժեշտության դեպքում կարող են դիմել ստորաբաժինների խորհրդատուներին:

«Զվարճալի շեյփինգի» առավել հետաքրքիր դրվագերը նկարահանվում և յուրաքանչյուր օրվա ընթացքում տեղադրվում են կայքում:

2. Ընդհանուր ուրախ պարապմունք՝ ժամը 9.45- 9.50 և 15.00- 15.05

Առավոտյան շեյփինգը հունվարի 10-18-ը անց է կացվում Բ-1թ. և Բ-4թ. դպրոց-պարտեզներում, Գեղարվեստի դպրոց-պարտեզում, «Մայքլ Գանյան» և Մայր դպրոցներում:

Անցկացման վայրերը

Մայր դպրոցում` մարմարյա սրահ, նորակառույց մարզադահլիճ (2-րդհարկ)

Բ-1թ., Բ-4թ. դպրոց-պարտեզներ, Գեղարվեստի դպրոց, «Մայքլ Գանյան» Արհեստագործական դպրոց`  առաջին հարկի նախասրահներ
Մայր դպրոցում պարապմունքները անց են կացնում 7-8-րդ  դաս.-ների սովորողները։
Երաժշտական սպասարկման պատասխանատու` Գագիկ Հարությունյան։

Բ-1թ, Բ-4թ դպրոց-պարտեզներում և Գեղարվեստի դպրոցում պարապմունքները անց են կացնում մարմնամարզությամբ և ակրոբատիկայով զբաղվող սովորողները, իսկ Արհեստագործական և «Մայքլ Գանյան» դպրոցներում` առավել ակտիվ սովորողները։

3. Օլիմպիական նշանաբանը`
«Citus, Alfius,Fortius», «Արագ, բարձր, ուժեղ»
Կրթահամալիրում հունվարի 10-18-ը անց են կացվում Mini մրցույթներ
Մայր դպրոցում անցկացվում է «Ամենա-ամենա-ամենա» մրցույթը:
Միջոցառումների սկիզբը` երկար դասամիջոցի ընթացքում(13.10-13.15):
Անցկացմանվայրը` նորակառույց մարզասրահ  (2-րդ  հարկ) և մարզախաղերի դահլիճ:
Բժշկական սպասարկման պատասխանատու` Արծվիկ Մանուկյան
Մասնակիցները` Մայր դպրոցի բոլոր ցանկացող սովորողները:

Մցումներին մասնակցելու պայմանները
սպորտային կոշիկները պարտադիր են, սպորտային համազգեստը` ցանկալի:

Մրցավարները` 7-րդ, 8-րդ, 9-րդ,10-րդ և 11-րդ մարզական դաս.-ների  բոլոր սովորողները: Մրցավարները յուրաքանչյուր օր գրանցում են մասնակցի անուն- ազգանուն, հայրանունը, դասարանը, վարժության անվանումը, արդյունքը և հանձնում մրցումների պատասխանատուներին:
Մրցումների հսկողությունը իրականացնում են մարզաառողջարարական կետրոնի  ֆիզկուլտուրայի ուսուցիչները` Վահան Ասատրյան, Նառա Հարությունյան, Անդրանիկ Մանուչարյան, Լուիզա Նազարյան, Ալինա Թովմասյան, Արկադի Տիգրանյան:
Մրցումների հաղթող է ճանաչվում միջին և ավագ դպրոցի այն աշակերտը կամ աշակերտուհին, ով ընդհանուր արդյունքում ամենաշատն է գրավել առաջին տեղեր: Մրցումների մասին տեղեկություն կայքում յուրաքանչյուր օր տեղադրում են լրագրության դասարանի սովորողերը: Պատասխանատու` Լիլիթ Թադևոսյան։

Մրցումների օրացույց.

Հունվարի 10-11-ին՝ ժամը`13.10-13.15, «Ամենա-ամենա-ամենա արագը»
Անցկացման վայրը` նորակառույց մարզասրահ

1-ին վարժություն
Մարմնամարզական օղի պտույտներ մեջքի վրա: Հաղթող է ճանաչվում այն սովորողը, որը մեկ րոպեի ընթացքում կատարում է շատ պտույտներ: Օղը վայր գցելու դեպքում տվյալ մասնակցի ելույթը դադարեցվում է:

2-րդ վարժություն
Բասկետբոլի գնդակի հարվածներ պատին և բռնում 1 մետր հեռավորությունից,  տևողությունը` մեկ րոպե: Հաղթող է ճանաչվում այն սովորողը, ով ցուցաբերում է լավագույն արդյունքը:

3-րդ վարժություն
Ցատկապարանով ցատկեր երկու ոտքի վրա, տևողությունը` մեկ րոպե: Հաղթող է ճանաչվում այն սովորողը, ով ցուցաբերում է լավագույն արդյունք:

Հունվարի 12-ին` Մարմնամարզիկների և ակրոբատների ցուցադրական ելույթը մարմարյասրահում` 1- 6-րդ դաս.-ի սովորողներ, 7-րդ և 8-րդ դաս.-ների Էրիկի և Դիանայի ցուցադրական ելույթը։
Պատասխանատուներ` Ռոզա Գսպոյան, Սուսաննա Տեր-Հարությունյան

Հունվարի 13, 14-ին` «Ամենա-ամենա-ամենաուժեղը»
Անցկացման  վայրը` մարզախաղերի դահլիճ

 4-րդ վարժություն
Կախ` մարմնամարզական պատից, ոտքերի պահում 90 աստիճան անկյան տակ: Հաղթող է ճանաչվում այն սովորողը, ով առավել երկար է պահում այդ դիրքը:
Պահանջվող աստիճանը  խախտելու դեպքում վարժության կատարումը  դադարեցվում է:

5-րդ վարժություն
Դաստակի մկանուժի ցուցաբերում:  Հաղթող է ճանաչվում լավագույն արդյունք ցուցաբերած սովորողը: Կատարվում է մեկ փորձ:

 6-րդ վարժություն
Սեղմումներ հատակից: Հաղթող է ճանաչվում լավագույն արդյունք ցուցաբերած սովորողը: Կատարվում է մեկ փորձ:

 Հունվարի 17-ին`«Ամենա- ամեա-ամենա ցատկոտանը»
Անցկացման վայրը`նորակառույց  մարզասրահ

7-րդ վարժություն
Հեռացատկ տեղից: Հաղթող է ճանաչվում լավագույն արդյունք ցուցաբերած սովորողը: Կատարվում է մեկ փորձ:

 8-րդ վարժություն
Բարձրացատկ տեղից: Հաղթող է ճանաչվում լավագույն արդյունք ցուցաբերած սովորողը: Կատարվում է մեկ փորձ:

Հունվարի 18-ին` «Ամենա-ամեա-ամենա» մրցույթի արդյունքների ամփոփւմ:
Պատասխանատուներ` Աշոտ Սուքիասյան, Լիլիթ Սարգսյան, 10-րդ դաս.

Ծրագիրը կազմեց Արմեն Հակոբյանը
Օգնեցին Աշոտ Սուքիասյանը, Լիլիթ Սարգսյանը