• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հասարակագիտություն» առարկայի «Իրավունք» դասընթացի տնային աշխատանք

 

Հարգելի´ սովորող, այս առաջադրանքը ևս  նպատակ ունի բացահայտել Ձեր իրավական կարողությունների մակարդակը օգտագործելով այն կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները և «Ավագ դպրոցում գիտելիքների ստուգման կարգ» -ի քննարկվող նախագիծը  բարելավելու նպատակով: Սույն  աշխատանքի կատարման համար անհրաժեշտ է ծանոթանալ հետևյալ իրավական փաստաթղթերին`ՀՀ օրենքը «Իրավական ակտերի մասին»(http://www.logincee.org/remote_libraryitem/8958?lang=ar), ՀՀ օրենքը «Հանրակրթության մասին»(http://www.edu.am/index.php?id=3566&topMenu=-1&menu1=85&menu2=89&arch=0), կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ և «Ավագ դպրոցում գիտելիքների ստուգման կարգ»-ի քննարկվող նախագիծ:

  1. Կարդացե´ք «Իրավական ակտերի մասին» ՀՀ  օրենքը և փորձաքննե´ք  կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները  այդ  օրենքի պահանջների հիման վրա
  2. Ծանոթացե´ք «Հանրակրթության մասին» ՀՀ  օրենքին և փորձաքննե´ք  «Ավագ դպրոցում գիտելիքների ստուգման կարգի» նախագիծը այդ օրենքի պահանջների հիման վրա
  3. Ապացուցե´ք  կամ հերքե´ք  այն տեսակետը, որ կան իրավական և մանկավարժական հակասություններ նախագծի ու ներքին կարգապահական կանոնների միջև

 

Անհրաժեշտ բացատրություն. փորձաքննել նշանակում  է իրավական վերլուծության ենթարկել ուսումնասիրվող փաստաթուղթը  ԻՐԱՎՈՒՆՔԻՆ  կամ  հիշատակված իրավական ակտի պահանջներին  համապատասխանության տեսանկյունից:

Տնային աշխատանքի կատարման վերջնաժամկետը` 2011թվականի հունվարի 14-ի ժամը 15:00: