Նվիրում եմ կրթահամալիրի տոնին
Տե'ս Դպրոց-պարտեզ
Գեղարվեստի ավագ դպրոց
TVmskh
Արհեստների դպրոց
info.mskhԱրդեն ավանդույթ է ոչ միայն ամեն տարի հարիսա հյուրասիրելու ու թթուդիրքի ծեսը, այլ այդ հյուրասիրությունը մեր հոգևորականների օրհնությամբ սկսելը:
Արհեստագործական ավագ դպրոցի ուսուցիչների հրավերով մեր էքսպո էին եկել քարվինգի մասնագետներ: Նրանք իրենց հետ բերել էին գեղեցիկ ձևավորված դդումներ, բանջարեղենից պատրաստված ծաղիկներ, խմորից պատրաստված ծաղկեփունջ ու բանջարեղեններ: Շատ գեղեցիկ էր նրանց պատրաստածը: Անտարբեր անցնել չէր լինում: Հատկապես ուշադրություն էր գրավում կիվիով ու բողկով...
Այսօր մեր տոնի վերջին օրն է: Վերջին, բայց ամենաուրախ ու ամենահամեղ օրը: Մարմարյա սրահը լիքն է հյուրերով, սովորողներով, ծնողներով, հայտնի շատ մարդկանցով: Թթվի ու հարիսայի անուշ բույրը տարածվել է ամենուր: Սեղաններն այնքան գեղեցիկ են ձևավորված, որ մարդ չի ուզում հեռանալ դրանցից:
info.mskh ակումբ
Hottv.am կայքն արդեն երեք նյութ է հրապարակել Սեբաստացու օրերի մեր տոնի մասին: Նրանք խոստացել են անդրադառնալ նաև մեր ջազային համերգին ու Թթու էքսպոյին:
Իսկ այստեղ առաջին օրվա տեսանյութն է:
Էլինա ջան, ինչ արևոտ ու գեղեցիկ օր ես ծնվել: Միշտ ժպտա, եղիր երջանիկ, սիրված: Քեզ շատ սիրում ենք:
Արմինե ջան, ամենագեղեցիկ, լուսավոր, բարի մաղթանքներս՝ քեզ:
Երաժշտությունն ամեն ինչ կպատմի...
Երեկ Նոր դպրոց էին այցելել հարևան մանկապարտեզից: Նրանք եկել էին նախ շնորհավորելու, հետո նաև ծանոթանալու դպոցին, քանի շուտով իրենք էլ պիտիւ դպրոց գնան ր,. որքան է;լ փոքր, միևնույն է պետք է ընտրություն կատարեն: Նրանք եղան մանկապարտեզում, հետո՝ դասարաններում: Անգամ ինտերակտիվ գրատախտակով կարողացան մի քիչ «խաղալ»: Կարծես՝ տպավորված էին...
Մինչ համերգասրահում ջազ էր հնչում, մարզադահլիճում ընթանում էր Գանձա-Երևան բասկետբոլային խաղը:
Մեր գանձացի հյուրերն իրենց ուժն էին փորձում կրթահամալիրի բասկետբոլի թիմի հետ:
Հաշիվն այստեղ կարևոր չէ, քանի որ խաղը զուտ ընկերական էր: