Աշնանը նորից կանաչ խոտ էր աճել տեղ-տեղ: Երբ առաջին ձյունն եկավ, այն ծածկեց, իսկ երբ ձյունը հալվեց, կանաչ խոտը բացվեց, գարնան շունչ հիշեցրեց:
Համո Սահյան
ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆ
Ճերմակ մեղմությունն է փռում ձորերն ի վար
Եւ մաքրության ճերմակ հրապույրը
Լեռնաշխարհի քարե եղջյուրներից կախված
Այս առաջին ձյունի վարագույրը...