Մանկուց չեմ սիրել Ձմեռ պապին։ Մի տեսակ՝ սպասում, սպասում ես, ու գալիս է հենց այն պահին, երբ քնած ես, կամ մի րոպեով գնացել ես հարևանի տուն՝ ընկերներիդ շնորհավորելու։ Ու հեչ պետքը չէր, թե դու ինչ ես զգում՝ մեղքի զգացում, ինքնագնահատականի անկում, մի խոսքով՝ հիմար վիճակ։ Եվ արդադացումը որն է՝ «Շատ գործ ունեմ»։