2013-ը մեծ փոփոխությունների, նոր մարտահրավերների, դժվարությունների հաղթահարման ու առաջընթացի տարի էր: 25-րդ տարին է, որ աշխատում եմ մեր կրթահամալիրում, բայց 2013 թվականի սեպտեմբերը միշտ կհիշվի որպես ամենաանսովորն իր նոր կրթական միջավայրով` անպատ, անգրիչ, անթուղթ, ամեն ինչ թափանցիկ և միևնույն ժամանակ` բարդ: Ստիպված էինք փոխել տարիների ընթացքում...