Չեմ սիրում, երբ չեն գնահատում այն, ինչ ունեն՝ էդպես մի տեսակ ազնիվ չէ, իսկ հիմա՝ արդեն մեծի հայացքով, ամենայն ազնվությամբ գնահատում եմ ու շնորհակալություն ասում: Հաջողության ձգտող մարդուն միայն բանալիներ են պետք, որպեսզի կարողանա իր առջև դրված դռների միջով անցնել: Շնորհակալ եմ այդ բանալիների համար, դրանք իմ կյանքում շատ բան են փոխել ու փոխում...