Սկզբում նրան թվում է, թե երազում է՝ շուրջը աճում են հսկայական վառ ծաղիկներ, լեռներից թափվում են աներեւակայելի գեղեցիկ ջրվեժներ իսկ այդ տեղերի բնակիչներն ուղղակի անբնական են՝ միամիտ եւ դիմացինի նկատմամբ լի վստահությամբ: Նրանք սպասում են, որ իրենց աշխարհում կհայտնվի մի հզոր կախարդ, որը կփրկի նրանց իրենց երկրի գահը զավթած չար ուժերից: