Սաշա Միշարինի հետ դարձյալ «Դոստոևսկուց» էինք զրուցում: Դա, անշուշտ, հարկ է նախ և առաջ գրել: Չմտածել ռեժիսուրայի մասին: Հազիվ թե Դոստոևսկուն էկրանավորելու իմաստ կա: Անհրաժեշտ է ինքնին Ֆ. Մ.-ի (Ֆյոդոր Միխայլովիչի, իմա՝ Դոստոևսկու – Գ. Ճ.) մասին ֆիլմ նկարահանել: Նրա խառնվածքի, նրա Աստծո և դևերի, նրա գեղարվեստի մասին: