• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նարեկ Սահակյանն ընդդեմ կրթահամալիրի սննդի կազմակերպման պատասխանատուների

Հայցը

Խաղարկային դատարանի նիստերի դահլիճից. 05.02.2015

Որոշում
ՀՀ. ԿԳՆ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՊՌԱԿ- ի խաղարկային դատարանը, սույն թվականի նոյեմբերի 27- ին   , գործով վարոյթ է ընդունել նույն կրթահամալիրի սովորող Նարեկ Սահակյանի հայցն ընդդեմ Ավագ դպրոց Վարժարանում սննդի պատրաստման և կազմակերպան հարցով աշխատողների դեմ:

Դատարանը հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի     ՀՀ ԿԳՆ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՊՌԱԿ-ի խաղարկային դատարանի աշխատակարգի համապատասխան դրույթների վրա պատասխանողներ ճանաչել Ավագ դպրոց Վարժարանի կազմակերպիչ Լիլիթ Մելքումյանին խոհարար Գայանե Նիկողոսյանին, և բուժ աշխատող բժիշկ Քրիստինե Սահակյանցին .       
Գործում ներառված բոլոր անձինք, խաղարկային դատարանի աշխատակարգի համաձայն պատշաճ տեղեկացվել են: 
Հայցվոր Ն,. Սահակյանին խորհրդատու է նշանակվել Ա.Տիգրանյանը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը դատարանը որոշեց . 

Առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ 1.2.3. հոդվածներով, կրթահամալիրի խաղարկային դատարանի աշխատակարգով քննություն սկսել նոյեմբերի 28-ից։

Դատավարության օրը և ժամը լրացուցիչ կներկայացվի հայցվոր և պատասխանող կողմերին:     

2015 թվականի հունվարի 29-ին ժամը 14:00 խաղարկային դատարանում կսկսվի ,,Նարեկ Սահակյանն ընդդեմ կրթահամալիրի սննդի պատասխանատուների,, գործի քննությունը (դատավոր՝ Արսեն Գալստյան, օգնական՝ Հարություն Ղազարյան): Դատաքննություննը կանցկացվի ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում:

ԿԳՆ նախարարության Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Խաղարկային դատարանի որոշումը.

1. ՔԴՕ 60 հոդված  նշանակել անկախ փորձաքննություն  սննդի չափաբաժնի,որակի և  առողջապահության նախարարի համապատասխան հրամանի կատարման վերաբերյալ և փորձաքննության արդյունքները ներկայացնել հաջորդ նիստին:

2.Դատարանը բավարարեց  Ավագ    դպրոց վարժարանի տնօրեն Գևորգ Հակոբյանի ներկայացրած միջնորդությունը , նրան ընդգրկել որպես երրորդ կողմ պատասխանողի կողմից:

3.Դատարանը բավարարեց Ավագ դպրոց վարժարանի դասավանդող Վահրամ Թոքմաջանի ներկայացրած միջնորդությունը, նրան ընդգրկել որպես երրորդ կողմ հայցվորի  կողմից:

4.ՔԴՕ 33հոդված  կողմերի համաձայնության դեպքում  դատարանը  բարենպաստ իրադրություն   կստեղծի կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու համար:

Խաղարկային դատարանի դատավոր Ա. Գալստյան        օգնական Հ. Ղազարյան 7-րդ դասարան    07.02 .2015թ

 

Հաշտության պայմանագիր

Ստորև ներկայացված պայմանները բավարարելու դեպքում ես՝ Նարեկ Սահակյանս, համաձայն եմ պատասխանող կողմի հետ կնքել հաշտության պայմանագիր «Սննդի կազմակերպումը Ավագ դպրոց-վարժարանում» գործի հետ կապված:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սննդի կազմակերպիչները պարտավոր են.

1.      Խստորեն հետևել Առողջապահության նախարարության 2014 թվականի հունիսի 6-ին հրապարակած N32-Ն հրամանին:

2.      Լինել հնարավորինս հետևողական, որպեսզի ճաշատեսակներում պատահաբար չլինեն ուտելու համար ոչ պիտանի մասնիկներ:

3.      Սննդակարգից բացառել նրբերշիկները, երշիկները և նմանատիպ ուտելիքները:

4.      Յուրաքանչյուր աշխատանքային օր պատրաստել առնվազն մեկ տեսակ աղցան(մեկ տեսակ աղցանի դեպքում, այն պարտադիր պետք է լինի առանց մսային զանգվածի, իսկ երկու կամ ավելի տեսակ աղցաններ պատրաստելու դեպքում առնվազն մեկը պետք է լինի առանց մսային զանգվածի) և առնվազն երկու տեսակ տաքուտեստ, որոնցից մեկը՝պարտադիր առանց մսային զանգվածի:

5.      Մշտապես վաճառել թարմ մրգեր ու բանջարեղեն՝ խնձոր (միշտ), մանդարին (սեզոնային), արքայանարինջ (սեզոնային), նարինջ(սեզոնային), գազար(միշտ), բիբար(սեզոնային), ձմերուկ (սեզոնային), սեխ(սեզոնային) և այլն:

6.      Ավագ դպրոց-վարժարանի ենթակայքում յուրաքանչյուր օր տեղադրել հաջորդ օրվա ճգրիտ ճաշացանկը կամ մեկ շաբաթվանը միասին: Որևէ փոփոխման դեպքում տվյալ օրվա փոփոխությունից առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել օգտվողներին:

7.      Ավագ դպրոց-վարժարանում ստեղծել սննդիբաժին, ուր կարող ենք հետևել ճաշացանկին ու գրանցվել:

8.      Ավագ դպրոց-վարժարանին վերադարձնել նախկին խոհանոց-ակումբը, ուր կկարողանանք իրականացնել սննդի կազմակերպումը, որի նախագիծը տե՛ս 8-րդ կետում:

9.      Ընդունել այս նախագիծը և  թույլ տալ այն իրականացնել:

 

Շնորհակալություն

Նարեկ Սահակյան

Խաղարկային դատարանի որոշումը.

Հաշտության համաձայնություն

1.ՔԴՕ 33հոդված   դատարանը վճռեց կիրառել դատական հաշտություն:

2.ՔԴՕ147 հոդված.7րդ կետ  դատական նիստի արձանագրությունը:Հաշտության համաձայնություն է կնքվում վիճելի նյութական իրավահարաբերության սուբյեկտների` հայցվորի և պատասխանող, պատասխանողների միջև, ինչպես նաև  վեճի առարկայի նկատմամբ երրորդ կողմ հանդիսացող անձանց միջև:

3. Նախորդ դատական նիստում ՔԴՕ 120 հոդվածի համաձայն, դատարանը նախագահողը  պարզեց թե կողմերը արդյոք չեն ցանկանում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

4.ՔԴՕ 110 հոդված դատարանը  հաստատում է կողմերի հաշտության համաձայնությունը և դատարանը կողմերին բացատրում է նրանց կողմից կատարվող դատավարական գործողության հետևանքները: Կողմերի հաշտությունը հաստատելու մասին դատարանը վճիռ է կայացնում, որով միարժամանակ կարճում է  գործի վարույթը: Վճռի մեջ կրկին ցույց է տրված հայցվորի կողմից հաշտության համաձայնության պայմանները:Այդ պայմանները շարադրված են հստակ և  որոշակի, որպեսզի հնարավոր լինի հետագայում  հարկադրաբար կատարել դրանք և կողմերի միջև նոր վեճեր չառաջանան:

5.ՔԴՕ33 հոդվածի  համաձայն կողմերը հաշտության համաձայնությանը հասնելուց  հետո, դատարանը կողմերի հաշտությունը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը իրավասու չէ երկրորդ անգամ քննել նույն գործը, հայցվորը կորցնում է  նույն հայցը երկրորդ անգամ նույն հիմքերով հարուցելու իրավունքը, քանի որ դատարանը հայցվոր կողմին հնարավորություն է տալիս հաշտության համաձայնությամբ սահմանված նրա  իրավունքների հարկադրական իրացման համար:

 

Դատավոր`Ա.Գալստյան