«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը հրավիրում է մասնակցելու տիեզերագիտությանը նվիրված սեմինարին:
Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին (կիրակի)` ժամը 10:30-13:00-ին, կրթահամալիրի Մեդիակենտրոնում:
Ծրագրում ընդգրկված են հետևյալ զեկուցումները.
1) Տիեզերագնացության զարգացման ժամանակակից միտումները:
Զեկուցող՝ Տիգրան Շահվերդյան
2) AYAS անդամների (Կարեն Իսպիրյան, Հայկ Մարտիրոսյան, Ավետիք Գրիգորյան) հանդիպումը ԱՄՆ աստղագնացներ Չարլզ Դյուքի («Ապոլոն-16»-ի լուսնային մոդուլի օդաչուն) և Կլոդ Նիկոլյաի («Հաբլ» աստղադիտակի սպասարկման թռիչքներին մասնակցած աստղագնաց) հետ:
Զեկուցող՝ Ավետիք Գրիգորյան
(ներկայացվելու են ֆոտո և տեսանյութեր)
Սեմինարը բաց է, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: