• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիր մեկնելուց առաջ…

 

Այսօր Իզմիր մեկնելուց առաջ վերջին անգամ հավաքվեցինք մեր «Տիեզերք» ակումբով:

Հավաքվեցինք, որ վերջին ճշտումները անենք, հղկենք մեր մշակութային ծրագիրը:

«Կրթասեր» հասարակական կազմակերպության հովանավորությամբ և աջակցությամբ մեր երկիրը, կրթահամալիրը  կներկայացնենք  Թուրքիայի Իզմիր քաղաքի տիեզերական ճամբարում, որտեղից ստացել ենք անհատական հրավերներ:

 Սովորողները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել: Որպես մի մեծ ընտանիք` ստացել ենք այն կրթահամալիրցիների աջակցությունը, ում որ դիմել ենք:

Շնորհակալ ենք բոլորից:

Թող մեր հայկական երգն ու պարը միավորի և համերաշխության կոչ լինի բոլոր երկրների համար:

Բարի վերադարձ...