Այսօր Իզմիր մեկնելուց առաջ վերջին անգամ հավաքվեցինք մեր «Տիեզերք» ակումբով:
Հավաքվեցինք, որ վերջին ճշտումները անենք, հղկենք մեր մշակութային ծրագիրը:
«Կրթասեր» հասարակական կազմակերպության հովանավորությամբ և աջակցությամբ մեր երկիրը, կրթահամալիրը կներկայացնենք Թուրքիայի Իզմիր քաղաքի տիեզերական ճամբարում, որտեղից ստացել ենք անհատական հրավերներ:
Սովորողները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել: Որպես մի մեծ ընտանիք` ստացել ենք այն կրթահամալիրցիների աջակցությունը, ում որ դիմել ենք:
Շնորհակալ ենք բոլորից:
Թող մեր հայկական երգն ու պարը միավորի և համերաշխության կոչ լինի բոլոր երկրների համար:
Բարի վերադարձ...