• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոլանդացիների այցը

Ողջույն: Այսօր մեր կթահամալիր էին այցելել մի խումբ հոլանդացիներ: Նրանք շրջում էին կրթահամալիրում, իսկ մենք ուղեկցում էինք նրանց: Սկզբում շրջեցին Մայր դպրոցով, հետո բարձրացան Գեղարվեստ: Այնտեղ փոքրիկների հետ պարեցին և ճաշակեցին մեր հայկական ծիրանի համով ցոգոլից: Գեղարվեստի դպրոցում շրջելուց հետո գնացին Մեդիակենտրոն, մտան աստղացուցարան և տպավորված դուրս եկան:

Մենք ընթացքում փոքրիկ հարցազրույցներ վերցրինք: Նրանք պատմում էին, որ մեր դպրոցը դրսից այնքան էլ լավը չէր, բայց ներսը հրաշք էր: Նրանցից մեկը նույնիսկ ասաց, որ իրենց դպրոցներում ունեն ընդամենը չորս հատ էլեկտրոնային գրատախտակ: Սակայն նրանց այնքան էլ դուր չէր գալիս, որ մեզ մոտ դպրոցն ավարտում են բավականին մեծ տարիքում: Մնացածն էլ լսեք ձայնագրությունում:
Հա, մոռացա ասել, որ մենք վերցրինք նրանց հետ կոնտակտային տվյալները, դե, բնականաբար, նրանք էլ՝ մեր: Նաև միասին լուսանկարվեցինք:

Լուսանկարները՝ Ասյա Թադևոսյանի