Էկոլոգիայի խնդիրներից է` դաստիարակել քաղաքացիական դիրքորոշում և պատասխանատվություն մարդկության և բնական միջավայրի նկատմամբ:
Իրավիճակի նկարագրությունը
Աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ բնագիտական առարկաների դասավանդման ներկայիս վիճակը, հատկապես հումանիտար հոսքում, հեռու է բավարար լինելուց: Շաբաթական մեկական ժամ ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն` 10-րդ դասարանում, 2-ական ժամ թողնելով 11-րդ դասարանին, իսկ 12-րդում` 1 ժամ բնագիտական առարկաներից որևէ մեկը ` հնարավոր չէ ապահովել այն մինիմումը, որ պահանջվում է պետական չափորոշիչներով:
Վերջապես, ինչո՞ւ է այդպես կարևորվում և որպես ավարտական քննություններ սովորողները հանձնում են ֆիզիկա, քիմիա,կենսաբանություն, իսկ էկոլոգիան, որը և' կրթություն է, և' մտածելակերպ, և' ապրելակերպ, և' աշխարհայացք` մնում է ուշադրությունից դուրս:
Էկոլոգիական դաստիարակությունը, կրթությունը կբերի բնության նկատմամբ մարդու սպառողական, պահանջատիրական վերաբերմունքի փոփոխությանը:
Այս կրթությունը, որ մարդը ստանում է դպրոցից, էապես փոխում է նրա վերաբերմունքը բնության նկատմամբ`մարդը սպառողից վեր է ածվում ստեղծողի:
Այս գաղափարով ապրելը և գործելը յուրաքանչյուրիս պարտքն է:
«Էկոլոգիա» դասընթացի կազմակերպումը ավագ դպրոցում
Էկոլոգիան որպես ուսումնական առարկա ընդգրկվել է կրթահամալիրի ուսումնական պլանում դեռևս 2010-11 ուստարում և տրամադրվել էր երեքական ժամ 10-11-րդ դասարաններում: Այս տարի երկուական ժամ տրամադրվել է 11-րդ դասարանում, մեկական ժամ` 12-րդում:
Ծրագիրը, որը ներկայացվել է 2010-11ուստարում, քննարկվել և հավանության է արժանացել կրթահամալիրի բնագիտական կենտրոնի մասնագետների կողմից:
Ծրագրի նպատակն է տալ գիտելիքներ և զարգացնել հմտություններ բնագիտությունից, բնապահպանությունից` սովորողների մոտ զարգացնելով տրամաբանական մտածողությունը, դիտարկելու, հետազոտելու ունակությունը, եզրակացություն անելու կարողությունը:
Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի պահպանությամբ մտահոգված, նոր մտածելակերպով մարդու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելու խնդիրը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ:
Անհրաժեշտություն է ծանոթանալ այլ երկրներում բնապահպանական և էկոլոգիական խնդիրների լուծման եղանակների հետ:
Ծրագիրը առաջարկում է էկոլոգիական կրթության հարցադրումների և խնդիրների լուծման, դաստիարակության, անձի զարգացման, անհատների, խմբերի և մասսայական աշխատանքների, անհատական և կոլեկտիվ ստեղծագործության, ուսուցչի և սովորողի համատեղ ստեղծագործական համակարգված մոտեցում:
Ծրագրի արդիականությունը կարելի է դիտարկել մի քանի նկատառումներով.
Հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնվում է ծրագիրը
Գիտական - կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի և էկոլոգիայի հիմնական օրենքները, դրանց միասնությունը, կենդանական աշխարհի կապի անխզելիությունը, կենդանի օրգանիզմի կախվածությունը շրջապատող բնությունից և նրա ազդեցությունը էկոհամակարգի վրա:
Մանկավարժական - Այս տարիքում դեռահասների մոտ դեռևս բավարար չափով ձևավորված չեն ինքնուրույն գործողությունների հմտությունները: Այդ պատճառով հանձնարարությունները պետք է այնպիսի բովանդակություն ունենան, որ սովորողներից պահանջվող խնդիրները կարողանան լուծել և որը կբարձրացնի նրանց ինքնագնահատումը:
Սոցիալական - Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ շատ կենդանի օրգանիզմների գոյությունը դրված է վտանգի տակ: Այդ պատճառով էկոլոգիական խնդիրները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում հասարակության, նրա ֆիզիկական և հոգեբանական առողջության համար:
Ծրագրի նպատակները և խնդիրները
Նպատակները.
Խնդիրները.
Ուսուցումն ըստ ծրագրի հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.
Աշխատանքի կազմակերպումը
Դասընթացը կազմակերպվում է ակտիվ ուսուցման մեթոդներով: Հիմնական նյութը սովորողների կողմից յութացվում է դասի ընթացքում: Դասի կազմակերպման հիմնական ձևերը տեսական և գործնական պարապմունքներն են:
Սովորողները որպես առաջադրանքներ կատարում են հետազոտական աշխատանքներ և ուսումնասիրություններ տարբեր թեմաներով:
Տարբեր հոսքերում թեմաների ընտրությունը կարող է լինել էապես տարբեր: Այսպես, թարգմանական խորացված դասարաններում կկատարվեն թարգմանչական աշխատանքներ` օգտագործելով սովորողների համապատասխան ունակությունները: Դա կնպաստի այն բանին, որ սովորողները ազատ կկարողանան ելույթներ ունենալ նաև ոչ հայախոս միջավայրում` տարբեր սեմինարների և հավաքների ժամանակ:
Ուսուցման ձևերից են միջոցառումները, արշավների կազմակերպումը բնության մեջ, ուսումնական ճամփորդությունները հիդրոէլեկտրակայաններ, ջերմակայաններ, արտադրական ձեռնարկություններ, տնկարաններ, արգելավայրեր, արգելոցներ: Ցուցահանդեսների և ակցիաների մասնակցությունը և կազմակերպումը նույնպես դասընթացի կարևոր մասն է:
2010-11թթ.ուստարվա աշխատանքը ցույց տվեց, որ 2011-12 ուստարում 11-դասարանի 2-ական էկոլոգիայի ժամերից մեկը կարելի է տրամադրել տեսական պարապմունքներին, իսկ մյուս ժամը և 12-րդ դասարանի մեկական ժամերը տրամադրել տարբեր նախագծերի կատարմանը:
Նախագծային խմբերը կարող են կազմվել միևնույն թեմայի շուրջ` տարբեր դասարանների սովորողներից:
Նախագծային խմբերի հետ ուսուցիչը աշխատում է onlain- ռեժիմով կամ հանդիպում է դասերից հետո, կամ շաբաթ օրերին:
Խմբերը մասնակցում են 2012թվի ապրիլի 26-ին տեղի ունեցող «էկոտուրին»:
Ուսումնական ճամփորդությունները նախագծերի պարտադիր մասն են կազմում:
Գնահատումը
Նախագծային խմբերը յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում են մեկական մեդիա -աշխատանք, որը գնահատում է էկոլոգիայի ուսուցիչը:
Նախագծային խմբերը պարտադիր մասնակցում են էկոտուրին, որը գնահատում է անկախ հանձնաժողովը:
Սովորողները մասնակցում են օլիմպիադաներին:
Վերջնական տարեկան գնահատականը ձևավորվում է այս գնահատումների արդյունքում:
Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատական և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, մասնակցություն ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին):
«էկոլոգիա» առարկան պետք է ներառվի 12-րդ դասարանում բնագիտական քննական առարկաներից շարքում: Սովորողը հանձնաժողովին կներկայացնի և կպաշտպանի առաջարված որևէ թեմայով հետազոտական աշխատանք:
Նախագծերի թեմաներ.
Սովորողը կարող է նաև էկոլոգիական իր թեման առաջարկել:
Տես նաև «Դպիր»-ում