• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շատ էի կարոտել վարպետիս...

Վերջին անգամ իմ հարազատ թատրոնում եղել էի երեք ամիս առաջ`  աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով:
Մի քանի օր առաջ տիար Բլեյանը անակնկալների մի մեծ փաթեթ մատուցեց կրթահամալիրին ու հատկապես մեր թատերախմբին: Առաջինը փոքր դահլիճի համալրումն էր աթոռներով, որոնք իմ հարազատ թատրոնինն էին: Երկրորդը պարոն էլբակյանի այցն էր կրթահամալիր: Ամենակարևորն ու ուրախալին համագործակցությունն էր, որը ստեղծվեց քաղաքի լավագույն թատրոնի ու լավագույն կրթահամալիրի միջև: Այսուհետ «Էդգար Էլբակյան» թատրոնը միշտ սպասում է մեզ:
Պարոն Էլբակյանը շրջեց կրթահամալիրում, ծանոթացավ կատարվող աշխատանքներին և իմ կատարած աշխատանքներին: Իմ կատարած աշխատանքները արժանացան նրա հավանությանը: Դա ինձ համար շատ կարևոր էր: Իմ ուսուցիչը կրթահամալիրից հեռացավ շատ տպավորված ու դրական լիցքերով: Իմ մեծ շնորհակալությունն եմ հայտնում տիար Բլեյանին մեզ նման հնարավորություն  ընձեռելու համար: