• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արմեն Էլբակյանի այցը մեր կրթահամալիր

Երեկվա տպավորութունները վառ են: Ուզում եմ տպավորութուններս ու ուրախությունս փոխանցել բոլորին:
Մեծ արվեստագետի այցն այնքան տպավորիչ էր մեզ համար, որ մեկ օր անց հազիվ կարողացանք վերլուծել կատարվածն ու նյութ պատրաստել:
Պարոն էլբակյանը դատարկաձեռն չէր եկել կրթահամալիր ու հատկապես «փոքր դահլիճ»: Օրեր առաջ Արմեն Էլբակյանը կրթահամալիրի փոքր դահլիճին նվիրել էր թատերական աթոռներ, որը էլ ավելի ամբողջական դարձրեց մեր փոքրիկ թատրոնը:
Պարոն էլբակյանը ծանոթացավ  կրթահամալիրին ու նրա ծավալած գործունեությանը: Նա շատ զարմացավ և տպավորվեց` տեսնելով կրթահամալիրում կատարվող աշխատանքները: Պարոն Էլբակյանը հետաքրքրվեց նաև մեր թատերախմբի կատարած աշխատանքներով: Չնայած իր զբաղվածությանը, Ա. Էլբակըանը խոստացավ, որ երբեմն կայցելի մեր կրթահամալիր ու կփորձի գիտելիքներ փոխանցել աշակերտներին: Պարոնը Էլբակյանը նշեց նաև, որ  իր ղեկավարած «Էդգար Էլբակյան» թատրոը միշտ պատրաստ է մեծ սիրով հյուրնկալել կրթահամալիրի սաներին:
Մեր թատերախումբը իր մեծ շնորհակալությունն է հայտնում պարոն Էլբակյանին և մեր շատ սիրելի տիար Բլեանին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար:                
Պողոսյան Էլեն