• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր համերաշխ աշխատանքային ջոկատը

 

Ես Էրիկն եմ: Մոտ մեկ ամիս է` ինչ թիվ 191 հիմնական դպրոցից տեղափոխվել եմ <<ՄխիթարՍեբաստացի>> կրթահամալիրի 9-րդ դասարանը: Իմացա, որ կրթահամալիրն ունի աշխատանքային ջոկատ, մտածեցի մայրիկիս օգնելու համար ես էլ անցնեմ աշխատանքի, ինքս աշխատեմ և վճարեմ իմ ուսման վարձը: Շուրջ 10 օր է` մասնակցում եմ շինարարական աշխատանքներին: Առավոտյան ժամը 9-ից սկսվում է մեր աշխատանքային օրը, 12.30-ին գնում ենք ճաշի, իսկ արդեն կուշտ կերած, այս տապին վազում ենք լողավազան` հովանալու: Եվ ինչ համերաշխ ջոկատ ենք, կարծես վաղուց իրար ճանաչում ենք: Բա կրթահամալիրս ինչ լավն է, ամեն բան անում է մեզ համար: Մյուս դպրոցներում սովորող ընկերներիս էլ պատմում եմ այդ մասին: