ՀՐԱՄԱՆ
27.07.2017թ.
Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլաններով որոշված է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը հրավիրել է կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներին Արցախի բարձր դասարանների սովորողների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Նոր Այգեստան գյուղում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցությունն ապահովելու նպատակով.
- կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատել Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի հայաստանյան խմբի ցուցակը (հավելված 1)․
- ճամբարին խմբի մասնակցությունը և դրա նախապատրաստումը համարել ուսումնական նախագիծ.
- նախագծի ղեկավար նշանակել կրթահամալիրի մարզիչ Միքայել Ղազարյանին (սուսերամարտ), օգնական՝ Արմեն Դավթյանին (զինվորական գործ) և Արման Բալդելյանին (նետաձգություն).
- ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը (հավելված 2), ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 3).
- ճամբարականների տեղափոխումը Երևանից Նոր Այգեստան կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսով.
- մասնակիցների մեկնումը` հուլիսի 30-ին, ժամը 7:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան- Արտաշատ-Արարատ-Արենի-Վայք-Սիսիան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Նոր Այգեստան-«Ասպետ» ռազմամարզական ճամբար, վերադարձը՝ օգոստոսի 6-ին, Այգեստան- Ստեփանակերտ-Դադիվանք-Դրմբոն-Քարավաճառ-Վարդենիս-Մարտունի-Սևան-Երևան երթուղով.
- Միքայել Ղազարյանի հայտով տրամադրել անհրաժեշտ գույք և պիտույքներ․
- ճամբարի լուսաբանումը mskh.am-ում, սովորողների բլոգներում, դիտել որպես անհրաժեշտ ուսումնական աշխատանք․
- հրամանին անհատապես ծանոթացնել սովորողներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Մխեյան Գևորգ
- Ոսկանյան Ատոմ
- Կոշտոյան Տիգրան
- Մանուկյան Արտյոմ
- Մարտիրոսյան Գոռ
- Սիանոսյան Սերգեյ
- Քոչարյան Ժորա
- Հայրապետյան Սարո
- Սոմունջյան Գարեգին
- Ադամյան Տիգրան
- Սահակյան Սևակ
- Սերոբյան Արմեն
- Ավետյան Արման
- Հակոբյան Ռուբեն
- Գիլոյան Հայկ
- Ավետիսյան Հայկ
- Մովսիսյան Էդուարդ
- Զաքարյան Էմիլ
- Հակոբյան Հովհաննես
- Կոստանդյան Գրիգորի
- Ջահանգիրյան Էդուարդ
- Աղաջանյան Աշոտ
- Խուդոյան Գագիկ
- Վարդանյան Սամվել
- Հակոբյան Վարդան