• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հորինվածքներն անավարտ էին

Մարգարիտա Մանվելյան, «Լապտեր» պատանեկան հանդես

Կարելի է անվերջ մտածել այն հանդիպման մասին, որ այդպես էլ տեղի չունեցավ։ Արի խոստովանենք` դա ցավոտ, բայց և, ա՜խ, որքան հաճելի է պատկերացնել ամեն մի մանրուք այնպես, ասես այդ ամենը ֆիլմի մի դրվագ է, իսկ  դու և՛ ռեժիսորն ես, և՛ սցենարիստը, և՛ դերասանը։ Մի ֆիլմ, որ այդպես էլ մնաց անավարտ ու դասվեց մնացած այն բոլոր ֆիլմերի շարքին, որոնք «անպայման» մի օր կդիտես։ Չնայած` դու ամեն ինչն ես սիրում այդպես կիսատ թողնել: Իրականում դա վախ է։ Այո՛, դու վախենում ես պարտականություններից, պատասխանատու որոշումներից, սխալական լինելուց։ Դու փակում ես աչքերդ ու քեզ այնտեղ լավ է՝ քո հորինած ֆիլմերի աշխարհում: