• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն Հյուսիսային դպրոցում

Բարև  հարգելի՛ ծնող, սովորող կամ էլ պարզապեսհետևող— ընթերցող։ 

Ես Կարինե Խառատյանն եմ: Արդեն 8-րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ունեմ բարձրագույնկրթություն. ավարտել եմ ԵՊՄՀ—իմաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտեը, ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում:  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ:
2018-2019 ուսումնական տարում սիրով շարունակելու եմ աշխատանքս Հյուսիսայինդպրոցի 1-ին  դասարանի սովորողների հետ։ 
Սիրով սպասում ենք այն բոլոր սովորողներին, ովքեր կցանկանան մեզ հետմասնակցել բաց, ազատ և հետաքրիքր միջավայրում իրականացվող ուսումնականգործունեություններին։ 

Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները ևմիջավայրը․
Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակիցընկերների հետ։
Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական ևկառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում։
Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցովֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքների ձեռքբերում։
Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակիձևավորում, երգի ու պարի ուսուցում։
Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերումև ամփոփում։
Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում։
Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում։
Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն։
Մարմնամարզական խաղերի, ստուգատեսերի իրականացում։
Լող, հեծանվավարություն, վազք։

Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Բակ՝ կանաչապատ ուսումնական տարածքներով։
Խոհանոց
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․
Երկարացված օրվա
Երթուղիներով սովորողների տեղափոխման

Լրացուցիչ կրթություն`
Երաժշտություն (դաշնամուր, ջութակ)
Կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)
Շախմատ
Մարմնամարզություն
Լող
Պար
Կարատե

Ուսումնական բլոգ՝ https://karinekharatyanblog.wordpress.com/
Էլեկրոնային հասցե՝ [email protected]
Հեռ՝ (093) 09 73 08
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան
Էլեկրոնային հասցե՝ [email protected]
Հեռ` (043) 17 56 98
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/

Հեռ՝ (010) 73 52 10