• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ապագայի ճամբար» Անակլիայում

Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատնից կրթահամալիրը հրավեր է ստացել մասնակցելու Անակլիայում կազմակերպվող «Ապագայի ճամբարին»: Ճամբարը Վրաստանում՝ Սև ծովի ափին է:

Կրթահամալիրից կմասնակցի 25 սովորող և 1 դասավանդող:

Հիշեցնեմ, որ արդեն երկրորդ տարին է, ինչ կրթահամալիրի 14-16 տարեկան սովորողներն հնարավորություն են ստանում մասնակցել ճամբարին:

Սիրով կցում եմ նախորդ տարվա հաշվետվությունը, որտեղ կգտնեք ճամբարի մասին պատմող ամեն բան:

Աղբյուրը՝ Ավագ դպրոցի ենթակայք: