• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ո՛վ Բլեյան բաց ցանցում չէ…

Բլեյան կրթական բաց ցանցի մի հանգույց է դառնում «Ստամբուլ-Երևան» հանրակրթական փոխանակումը՝ շուրջտարյա կազմակերպումով, իր բանգլադեշյան-ստամբուլյան ճամբարներով, մանկավարժական գործողումներով… Երեկ Հյուսիսի հարավային պուրակի փշատենու հայտնի ծառի վրայից երևանյան անդրանիկ ճամբարի՝ Կարագյոզյան վարժարանի և կրթահամալիրի միջին դպրոցի սովորողներին-ուսուցիչներին այս մասին էինք ապրսպրում-խաբար ուղարկում աշխարհի չորս կողմ ես ու սքանչելի Արուսյակ տնօրինուհին հայկական Ստամբուլի… Թուրք մասնագետի անիմացիան, Կարագյոզյանի սովորողների-ուսուցիչների արևմտահայերենը, պոլսահայոց ազգագրությունը՝ իր աշխարհիկ-եկեղեցական թևերով մեր 2018-2019-ի պատվերն են բաց ցանցով… Իսկ Ստամբուլ կհասնի՞ մեր տեխնոլոգիական հանրակրթությունը՝ որպես տոն-համերգ-ցնցություն…

Կրթահամալիրի տնօրենի ՝ հունիսի 29-ի օրագիրը։