• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաց դռներով սովորելու ու բաց հասարակության, միասին գործելու ժամանակը

Եվ քանի որ մարգագետինը բնության, դաշտերի, ոչ քաղաքային՝ գյուղական վայրի նկարագիր է, լավ է, որ կրթահամալիրի Բանգլադեշը մեր՝ իր առաջացող-թավիշ կանաչով ծնեց այսպիսի նկարագիր՝ հանկարծ ջրառատ դարձած ուրախությո՜ւնը այս գործով ամիսներ չարչարված սեբաստացիներիս մի խմբի, մոտիկ գտնվողների, ովքեր ոռոգման ցանցով ցայտող ջրի ձայնը լսեցին, հավաքվեցին Վահրամ Մարտիրոսյանի, ավագ պարտիզպան Էդմոնի Փաշինյանի ու պատիզպան Գևորգի շուրջ, տարերքի մեջ․․․ Տարերքի՞ց ծնած եղավ մարգագետինը... Եվ հյուսիս-արևելք անցումով, անշտապ վայելքով հայտնվեցինք, ինչպես սեբաստացիներն են ասում՝ Մայրում․․․ Անուշի և Սարոյի հուզիչ սիրո պատմության կանչով․․․

Կրթահամալիրի տնօրենի ապրիլի 21-ի օրագիրը։

Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի