• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Անլուրջների» արկածները Բոլնիսում

Ֆոլք-բենդի ելույթը Բոլնիսում տեղի ունեցավ քաղաքի համար կարևոր մի միջոցառման ընթացքում, որտեղ հավաքված էին Բոլնիսի կրթական համակարգի բոլոր ղեկավարները, դպրոցների տնօրենները, ինչպես նաև Լիտվայի հյուպատոսը: Մեր խմբի ելույթով բացված երեկոն շատ դինամիկ, հետաքրքիր և ուրախ անցավ. եղան այլ խմբերի պարային և թատերական ելույթներ: Երեկոյի ընթացքում կազմակերպած վիկտորինային վրաստանյան 5 դպրոցների հետ մեկտեղ մասնակցում էր նաև ֆոլք-բենդը, որը գրավեց երկրորդ տեղը, ստացավ պատվոգիր և մրցանակներ:

Երեկոյի վերջում մասնակցեցինք քաղաքապետարանի և «Դավիդիանի» դպրոցի կազմակերպած «սոցիալական զգեստապահարանի» բացման արարողությանը: «Սոցիալական զգեստապահարանի» գաղափարն այն է, որ կարիքավոր, անապահով ընտանիքները կարողանան օգտվել այդտեղ հավաքած հագուստից: