• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ասում եմ, ահա, աստ, ինչպես մահվան պատգամ…

Շատ կուզեի Լուսինե Բուշի նախագծային խմբի հետ Բոլնիսում լինել։ Հետևում եմ։ Կուզեի բաց չթողնել կրթահամալիրային-գարնանային, ըստ դպրոցների, ամենամյա, շախմատի մրցումները, ներկա լինել բոլորին, երեկ Արևմուտքում, դրանից առաջ գեղարվեստի տանիքին ձեր նկարներով եմ հետևում, հեծանվային-տեխնոլոգիական պլեներն եմ բաց թողնում, արդեն երկրորդը… Իսկ հանրապետության մանկապարտեզների դաստիարակների ամենօրյա կլոր սեղանները բաց չեմ թողնում… Պատրաստվում եմ, ակտիվ մասնակից եմ… 2-ից 6 տարեկանների զարգացման-ուսուցման-խնամքի հարցերը իմ նախապատվությունն են… կրթահամլիրում և կրթահամալիրից դուրս՝ հանրապետությունով մեկ, դուրս՝ առանց սահմանների հեղինակային նախակրթարանային ցանցի ստեղծումից, Նիկոլ ջան, ինձ չեք կտրի…

Կրթահամալիրի տնօրենի ապրիլի 20-ի օրագիրը: