• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է…

Նաև իմ սեղանին հայտնված հրավերն է ասում, որ վաղվա թատերականացված գրական-երաժշտական կոմպոզիցիան, ըստ Հ. Թումանյանի պոեմի ու Արմեն Տիգրանյանի երաժշտության, նոր կամուրջ է հաստատում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և կրթահամալիրի միջև, մի կողմից՝ ակադեմիական թատրոնի ու հանդիսատեսի, մյուս կողմից՝ մայիսի օրացույցով նախատեսված «Համբարձում» ծեսի-ժողորդական օպերայի մեր բեմադրության՝ մեր  Մարիամ Մնացականյանի, իր գործիքային խմբի խիզախումով մեր ծիսականաստեղծ-ստեղծական միջավայրում կայացող՝ Անուշի ու Սարոյի հուզիչ սիրո նոր գովքի… Բոլորով մասնակիցը լինելու իրական կամուրջներ են նետված. բաց չթողնեք այսպիսի հնարավորությունը՝ իրար կապվելու-հայտնաբերելու…

Կրթահամալիրի տնօրենի ապրիլի 19-ի օրագիրը: