• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծով մարդկանցով ծով գործ անելու ժամանակը

Ես այս շարժման առաջ ընկրկեցի. սա ինձ համար անհաղթահարելի հետևանք է՝ 1988-ի շարժումից մնացած… Ախր, էդ ո՞նց, ողջ կյանքը աղմուկի-քաոսի, բանգլադեշյան քառ ու քռի մեջ անցկացրած, հազարավոր տարատարիք երեխաներով, ծանոթ-անծանոթ մարդկանցով շարունակ շրջապատված, պատերազմի 1992-ին մենակ-անզեն «Ուղերձ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին» քարոզով Բաքու մտած, 1994-1996-ի ամենաաղմկոտ-ըմբոստ ուսուցչական-հանրային լսարաններ տեսած, Նուբարաշենի բերդում ոստիկանական ամենախիստ հսկողության տակ երկուսուկես տարի լուսավորություն տարածելու համար «Գրիգոր Խաչատրյան» մրցանակ արժանացածս… խաղաղ, Նիկոլի դիրիժորական-վիրակապով ձեռքի շարժումով երկու ձեռքը վեր պարզած, իմ կյանքը դարձած պարմանիների այս ծփումի առաջ ընկրկի՞…

Կրթահամալիրի տնօրենի ապրիլի 18-ի գիրը: