• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Վրաստանի Բոլնիս ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
18.04.2018թ.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագծի շրջանակում թույլատրել կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների սովորողների այցելությունը Վրաստան, Բոլնիս (հիմք՝ Բոլնիսի "Դավիդիանի" դպրոցի տնօրեն Մարինա Գորշկովայի հրավերը)։ Այդ նպատակով.

  1. Ճամփորդության և Բոլնիսում իրականացվող նախագծերի ղեկավարներ նշանակել Լուսինե Բուշին, Նարինե Բարսեղյանին, Նելի Փիլոյանին, Ջուլի Սիմոնյանին.
  2. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. Լուսինե Բուշի ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ ապրիլի 19-ին, ժամը 09.00, Մայր դպրոցի բակից Երևան-Ապարան-Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Գոգավան-Թալավեր-Բոլնիս երթուղով, վերադարձը՝ ապրիլի 22-ին, մինչև ժամը 20.00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ֆորդ 35 ՍՏ 131 մակնիշի մեքենայով, վարորդ` Սամվել Հարությունյան (հեռ. 091 74 01 73)․
  6. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Բոլնիսի հյուրատանը, սնունդը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  7. 2018թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ծախսային ուղղությունից մասնակից սովորողներին հատկացնել 5.000-ական դրամ (ընդամենը՝ 30․000 դրամ)` որպես մրցանակ.
  8. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Լուսինե Բուշին, Նելի Փիլոյանին, Ջուլի Սիմոնյանին և Նարինե Բարսեղյանին  տրամադրում է դրամական աջակցություն.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա . Բլեյան
 
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
Դասավանդողներ

  1. Լուսինե Բուշ
  2. Նելի Փիլոյան
  3. Ջուլի Սիմոնյան
  4. Նարինե Բարսեղյան
  5. Վանուհի Սիմոնյան - ծնող

Սովորողներ

  1. Անի Ղազարյան - 9-րդ դասարան
  2. Անգելինա Արզումանյան - 9-րդ դասարան
  3. Նարեկ Արշակյան - 7-րդ դասարան
  4. Հայկ Արշակյան - 6-րդ դասարան
  5. Արեգ Սերոբյան - 8-րդ դասարան
  6. Դավիթ Առաքելյան - 8-րդ դասարան
  7. Միքայել Առաքելյան - 12-րդ դասարան