Ու նորից բռնեցի կրթահամալիրի Բանգլադեշի ճամփան… Երեկ հեծանվով անցա ինձ ու օրագրի ընթերցողին փակ աչքերով հայտնի Կենտրոն-Արվարձան դրախտի ճամփան Հրազդանի աջ ափով, հետո աշխատանքային լեցուն օրվա վերջին Արվարձան-Կենտրոն՝ Հրազդանի ձախ ափով, ճանապարհին իմ այֆոնով անշտապ փաստելով անհաս Արարատի ներկայությունն ու իմ հաստատակամությունը… Լեցուն օր ունեցա Արվարձանում… մեղա, մեղա, երբ ծփում է Կենտրոնը մարդկային տարուբերով նորի՞ց աշխարհ բռնող… նաև իմ երիտասարդ ուսուցիչ-գործընկերներով, շրջանավարտ-ուսանող աշխատողներով, պարմանի սովորողներով, նրանց ծնողներով. բոլորն իմն են…
Կրթահամալիրի տնօրենի ապրիլի 17 գիրը: