• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
06․04.2018թ.

«Զատկի ծեսն Օշականում» նախագծերի շրջանակներում կազմակերպել կրթահամալիրի դասավանդողների և սովորողների ուսումնական ճամփորդությունը Աշտարակ, Օշական։ Այդ նպատակով․

  1. հաստատել նախագծի մասնակիցների խումբը (հավելված 1)․
  2. խմբի ղեկավար նշանակել Մարինե Մխիթարյանին և Նունե Մովսիսյանին.
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` ապրիլի 7-ին, ժամը 10:00 Երևան-Աշտարակ միջքաղաքային տրանսպորտով,  վերադարձը՝ ապրիլի 8-ին, ժամը՝ մինչև 15:00.
  5. սնունդը և ճանապարհածախսի մի մասը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Օշականի «Հացեկաց» կենտրոնում հյուրատանը.
  6. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

Դասավանդողներ

  1. Մարինե Մկրտչյան
  2. Ալեքսանդր Սարգսյան
  3. Աննա Երիցյան
  4. Արև Բալջյան
  5. Կիմա Ստեփանյան

Ավագ դպրոցի սովորողներ

  1. Անգելինա Արզումանյան
  2. Շուշան Ադամյան
  3. Տիգրան Ադամյան
  4. Միլենա Թորոսյան
  5. Արեն Պողոսյան

Հավելված 2

Ապրիլի 7

Ապրիլի 7-ին՝  ժամը 14.30- Ժամանում Օշական

14.30-15.30-քայլք Օշականով՝ Մանկանոց, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
15.30-16.00- ընդմիջում «Հացեկաց» կենտրոնում
16.00-19.00- գործունեությունների ուսուցանում՝
Աննա Երիցյան-զատկական պարերգերի ուսուցում
Արև Բալջյան-տեխնոլոգիական գործունեություն
Մարինե Մկրտչյան — ծիսական գործողություններ, ձվախաղեր, խաղեր
Ալեքսանդր Սարգսյան-ազգային պարերի ուսուցում

Ապրիլի  8-ի աշխատակարգ

8.30-10.00- վերկաց, անձնական հիգիենա, նախաճաշ
10.00-11.00-հնարավոր համագործակցային նախագծեր. քննարկում
11.00-12.00- համատեղ քայլք Օշականով. հին գերեզմանատուն, Կոնդի բարձունքի հաղթահարում
12.00-15.00-գործունեությունների համատեղ իրականացում