• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առավոտյան ընդհանուր պարապմունք. Ավագ երեքշաբթի

Ծրագրում՝

  • Շարական «Սուրբ Աստված»
  • Միասնական պար «Երեք ոտք»
  • Զատկական պարերգ «Յալալի»
  • Միասնական երգ «Սուլիկո»
  • Կարդում ենք Թումանյան՝

Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ

Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը՝ լավ եմ տեսել ես։

Նվագակցողներ՝ Մարինե Մկրտչյան, Մարինե Ոսկանյան, Հասմիկ Մաթևոսյան

Պարուսույց՝ Ալեքսանդր Սարգսյան, Աննա Երիցյան

Լուսաբանումը՝ անձնական ֆոտոխցիկներից. ուղիղ եթերներ, ֆոտոպատումներ…

Լուսանկարը՝ Արմինե Թոչյանի