• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեխնոլոգիայի-կերպարվեստի, երաժշտության ուսուցիչների վերապատրաստում

Հանրապետության հիմնական և միջնակարգ դպրոցների մանկավարժական աշխատողներին՝ տեխնոլոգիա-կերպարվեստ, երաժշտություն դասավանդողներին, կազմակերպիչներին, այլ ուսուցիչների ապրիլի 11-13-ը՝ ժամը 9.00-15.00, հրավիրում ենք կրթահամալիր՝ մասնակցելու վերապատրաստման դասընթացի։ Մասնակիցները կծանոթանան հեղինակային ծրագրով ստեղծված «Գեղարվեստը կրթահամալիրում» հանրակրթական համակարգին, ուսուցման բաց միջավայրին, «Դպրոցը ծեսի բաց արվեստանոց», «Կրթական պարտեզ» նախագծերով ուսուցման կազմակերպմանը, ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով ուսումնական կյանքի ծիսականացմանը։ 

Մասնակցության գրանցումը կատարվում է մինչև ապրիլի 10-ը՝  լրացնելով հայտը կամ  [email protected] հասցեով ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության ներկայացրած ցուցակով։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (նոթբուք, նեթբուք, պլանշետ)։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 091 43 10 99