• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիր մուտքի մանկավարժական ճամբար

5 տարեկանների ուսուցման խմբի, 6 տարեկանների առաջին դասարանի ղեկավարների հավակնորդների բաց ճամբար։ 

2018թ. մարտի 26-30, կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ։

Լրացնելով հայտը՝ ճամբարին մասնակցում են 2018-2019 ուստարում կրթահամալիրի դպրոց-պարտեզների խմբերը և դասարանները ղեկավարելու հավակնորդները՝ կրթահամալիրում աշխատողներ և չաշխատողներ, հանրապետության այլ դպրոցների դասվարներ։

Ճամբարի բովանդակությունը

Մարտի 26-29-ին՝

  • լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն
  • խաղ, երաժշտություն, պարերգեր
  • մարմնակրթություն
  • տեխնոլոգիա
  • պատիզա-պուրակային աշխատանքներ
  • կենդանիների խնամք
  • լող
  • շախմատ և սեղանի խաղեր
  • հեծանվավարություն

 Մարտի 30-ին՝ քայլարշավ