• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան» 2018թ. մրցանակներ շնորհելու մասին

ՀՐԱՄԱՆ
21.03.2018թ.

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» ամենամյա 2018թ. մրցանակները շնորհել.

  1. Կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին՝ իր նախաձեռնությամբ մարդուն, գործչին, քաղաքացուն բացահայտող, աջակցող հարցազրույցների հետևողական շարքի, որպես հանրային տարածք «Հարթակ Գեղարվեստում» ակումբի համար. 2018թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Քնարիկ Ներսիսյանին որպես մրցանակ տրամադրել 120.000 դրամ.
  2. Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներ Էրիկ Թելուցին` իր ուսումնական բլոգի, հասարակական, քաղաքական, բնապահպանական վերլուծությունների շարքի համար, Լուսինե Ալեքսանյանին՝  օպերատիվ լրագրողական գործունեության, հասարակագիտական նախագծերում ներգրավվածության, նախաձեռնողականության համար: 2018թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Էրիկ Թելուցին և Լուսինե Ալեքսանյանին նշանակել կրթաթոշակ 6 ամիս ժամկետով ամսական 10.000-ական դրամ, ընդամենը՝ 120.000 դրամ.
  3. մրցանակները հանձնել մարտի 21-ին՝ «Ձոն Տիգրանին» համերգի ժամանակ, «Սեբաստիա» համերգասրահում:

Հիմք` կրթահամալիրի 2018թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2018թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի 19.03.2018թ. որոշումը:

Կրթահամալիրի տնօրեն `   Ա. Բլեյան