• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարեկամություն» գարնանային ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Բարեկամություն» ճամբարը մանկավարժական նորարարության, ստեղծագործական համագործակցության բաց հարթակ է: 2018թ. մարտի 26-28-ը ճամբարը կազմակերպվում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ: Ճամբարի մասնակիցները հանրակրթական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողներ են Հայաստանից, Արցախից, Վրաստանից։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ Մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Ճամբարի բովանդակությունը

  • Մանկավարժական նորարար փորձ, հեղինակային կրթական ծրագրեր
  • Կրթական նոր գաղափարներ․ համագործակցային նախագծեր
    Դպրոց-պարտեզ ուսումնական հաստատություն
    Կրթական պարտեզ խոշորացված համայնքում, քաղաքի արվարձանում
    Ուսուցում տարատարիք խմբում, փոքրաքանակ դպրոցում
  • Մասնագիտական զարգացման պարապմունքներ
    Բլոգային ուսուցում, ՏՀՏ հմտություններ
    Նախագծային, ծիսական ուսուցում
    Անհատական համակարգիչը՝ որպես ուսումնական գործիք
    Մշակութային պարապմունքներ
    Մարզական պարապմունքներ

Ճամբարի մեկնարկը՝ մարտի 26-ին, ժամը 9.00, կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25): Գիշերող մասնակիցների ընդունումը՝ մարտի 25-ից:
Հանրակրթական դպրոցում չաշխատողների համար մասնակցության վճարը՝ 5000 դրամ, պետք է փոխանցել կրթահամալիրի հաշվին՝ հ/հ 163218137665, Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ։
Մանրամասն ծրագիրը, աշխատակարգը՝ Ճամբարի բլոգում, mskh.am-ում։

Հեռախոս՝ (+37410) 74 72 46, (+37494) 208440